Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
22.11.2014 | 11:14

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը նորօրյա մի հետահայաց է՝ վաղ շրջանից մինչ այսօր ստեղծած այն լավագույնը, որ հանրությանն է ներկայացվելու ներկապնակի ողջ գամմայով՝ բնապատկեր, դիմանկար, նատյուրմորտ, թեմատիկ կոմպոզիցիաներ, պաստելով կատարված աշխատանքներ և գծանկարներ: Ցուցահանդեսը բաց կլինի նոյեմբերի 29-ից:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ